Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք

  • 23/05/2024
  • Ստեփան Դանիելյան

hraparak.am

Մարտնչող տգիտություն

______
Հայտնի անձն այսօր ասել է, նկատի ունենալով եկեղեցուն, որ “Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում ազդեցության գործակալ”:

Պատմության մասին բացարձակ անտեղյակություն, տգիտությունը մանիպուլյացիայի աստիճանի հասցված։
Բացատրեմ, թե ինչու էին հայ եպիսկոպոսները գնում Կեսարիա օծվելու։
1. Այն ժամանակ, քրիստոնեական աշխարհում, կար 6 նվիրապետական աթոռ’ Ալեքսանդրիա, Հռոմ, Եդեսիա, Կեսարիա, Երուսաղեմ եւ Անտիոք, հետագայում դրանց միացավ Կոնստանդնապոլիսը։
Նվիրապետական աթոռներ էին կոչվում այն կենտրոնները, որտեղ քարոզել են Հիսուսի աշակերտները եւ այնտեղ կային Սուրբ նշխարներ։ Միայն այդտեղ էին կարող եպիսկոպոսներ օծվել, այդ աթոռների առնվազն երեք եպիսկոպոսների կողմից։

Կոնստանդնապոլսն այդ չափանիշներին չէր բավարարում, բայց քանի որ մայրաքաղաք էր, մեծ դժվարությամբ, հետագայում, նվիրապետական աթոռի կարգավիճակ է ստանում։
Այդ աթոռներից որեւէ մեկում եպիսկոպոս օծվելը պարտադիր էր ողջ քրիստոնեական աշխարհի համար’ Բրիտանիայից, մինչեւ Կովկաս։ Այնպես որ, Կեսարիայում հայ եպիսկոպոսների օծվելը (մի մասը հայ էլ չէր, ասորիներ էին), պարտադիր պայման էր, նաեւ’ բոլորի մյուս քրիստոնյաների համար։ Գրիգոր Լուսավորիչն էլ Կեսարիայից էր, առնվազն մայրը հույն էր, հոր պահը չքննարկենք, հարցեր կան։

Ամբողջական տեքստ