Ադրբեջանը Քարվաճառում հայկական Դադիվանքի քարոզիչ է նշանակել ազգությամբ ուդի Ռաֆիկ Դանաքարիին: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նա հայտարարել է, որ Ղարաբաղի տարածքում գտնվում է ավելի քան 300 «ալբանական» եկեղեցի, որոնք նա պատրաստվում է այցելել:
Ավելի վաղ Դադիվանք են այցելել ադրբեջանցիներ եւ ուդիներ, որոնք աղոթել են Դադիվանքում: