Ազգը պետք է ուղղի իր սխալը, որովհետեւ թույլ տվեց` ժողովուրդը գա իշխանության եւ քանդի հայրենիքը

  • 03/08/2023

  • Սոնա Ադամյան

hraparak.am

Գրեթե 8 ամիս շրջափակված Արցախում ժամ առ ժամ հումանիտար ճգնաժամը խորանում է, ավելին` օրեր առաջ էլ Ադրբեջանը բռնի ուժով Կարմիր խաչի ներկայացուցչի ձեռքից առեւանգեց 68- ամյա Վագիֆ Խաչատրյանին, ում տեղափոխում էին Հայաստան սիրտը վիրահատելու: Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ` Տեր Ահարոն քահանա Մելքումյանից հետաքրքրվեցինք` ո՞րն է ելքը այս իրավիճակում, երբ թե խաղաղապահ ուժերի, թե մարդասիրական կառույցների հետ Ադրբեջանը հաշվի չի նստում եւ օր- օրի ավելի է սեղմում օղակը Արցախի ու Հայաստանի շուրջ.

«Մեր պապերն ասել են` աղոթիր Աստծուն, բայց բահը ձեռքիցդ մի գցիր, այսինքն աղոթելու հետ միասին պետք է աշխատել: 2 օր առաջ խոսում էի Կապանից մեկի հետ, ասեց` գիտես այստեղ Կարմիր խաչի տնօրենը թուրք է, իսկ Գորիսինը` քուրդ, մուսուլման, հիմա ի՞նչ երաշխիք ու վստահություն ունես այդ կառույցի հանդեպ, որը գուցե տվյալներ է փոխանցում հարեւան երկրին…վերջերս լուրեր տարածվեցին, որ այդ նույն եվրոպական դիտորդները եկել են Սիսիանի գյուղեր ու տվյալներ են հավաքում, թե որտեղ ինչքան թուրք է մնացել եւ որտեղ են նրանք ապրել, բայց դուք լսե՞լ եք, որ որեւէ եվրոպական դիտորդ գնա Ադրբեջան ու հարցնի, թե որտե՞ղ են հայերը ապրել…: Պատկերացրեք մի ընտանիք, որտեղ հայրացուն թմրամոլ է, անառակ, ոչ մի սրբություն չունի, պարզ է չէ՞, որ այս ընտանիքը դառնում է խոցելի, որովհետեւ այդ ընտանիքի գլխին ինչ ասես կջարդեն, հիմա այս պատկերը փոխադրենք մեր իրականություն, որտեղ եթե «ընտանիքի հայրացուն» գործում է իր ընտանիքի դեմ, ուրեմն այդ ընտանիքը դեպի գահավիժում է գնում, քանի դեռ ընտանիքի անդամները չեն սթափվել ու այդ «հայրացուին» չեն ուղարկել նրանց մոտ, ում ինքը ծառայում է…:

Ամբողջական տեքստ