Ամենածանր, ամենադժվար ժամանակներից մեկն ենք ապրում, որովհետև Հայրենիքի կորուստ ունենք. Բագրատ Սրբազան

  • 05/04/2021

news.am

Ամենածանր, ամենադժվար ժամանակներից մեկն ենք ապրում, այդ ժամանակներն ենք ապրում, որովհետև Հայրենիքի կորուստ ունենք։ Այս մասին ապրիլի 4-ին ասել է Բագրատ Սրբազանը Սուրբ Հարության տոնի քարոզի ժամանակ:

«Այն օրերը (Հիսուս Քրիստոսի Խաչելության, Հարության օրերը) ոչնչով տարբեր չեն մեր ժամանակներից։
Մեր նահատակված եղբայրների ընտանիքներին․ Մեր սիրելի եղբայրներին, ընկերներին, զավակներին մեր ձեռքերով հանձնել ենք Տիրոջ ողորմությանը, այսօրվա սուրբ խորհրդով մեր աղոթքն ու փափագն է, որպեսզի մենք նաև ՀԱՐՈՒԹՅԱՆ ճամփով անցնենք միասին, որպեսզի մենք մեր ողջերին մեռելների մեջ չփնտրենք։

Ամբողջական տեքստ