Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչով դիմել է Սիրիայի հոգեւոր առաջնորդին

  • 02/10/2020

iravunk.com

Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ԱՐՄԱՇ եպիսկոպոս ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ այցելել է Սիրիայի Գլխավոր Մուֆթի՝ Շէյխ Տոքթ. Ահմատ Պատր Ատտին Հասսունին եւ հանձնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողկոս Գարեգին Երկրորդի պաշտոնական նամակը: Այս մասին տեղեկանում ենք Դամասկոսի Հայոց թեմի մամլո դիվանից:

Վեհափառ Հայրապետը դիմել է Սիրիայի հոգեւոր առաջնորդին՝ կոչ անելով դատապարտել ու բարձրաձայնել Արցախի եւ Հայաստանի անվտանգությանը սպառնացող թուրք-ադրբեջանական ռազմական եւ ոչ մարդկային ոտնձգությոնները եւ, ըստ կարողության, անել ամեն ինչ խաղաղության եւ կայունության վերահասատման համար:

Արմաշ Սրբազանը Մուֆթիի հետ հանդիպման ժամանակ արցախյան խնդրին առնչությամբ հանգամանալից բացատրություններ է տվել: Սիրիայի Գլխավոր Մուֆթի Հասսունին էլ իր հերթին դատապարտել է ռազմական գործողությունները եւ ի մասնավորի ցեղասպան Թուրքիայի արյունատենչ միջամտությունը: Նա հաստատել է, որ Սիրիայում եւ այլ վայրերում մարդասպան ահաբեկիչներին ռազմաճակատ տեղափոխող հիմնական դերակատարը Թուրքիան է, որով նա ցանկանում է իրականացնել իր ծավալապաշտական քաղաքականությունը՝ վտանգելով տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:

Ամբողջական տեքստ