Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղեձը Ազգային ժողովի ընտրությունների առիթով

  • 10/12/2018

armenianchurch.org

Հայրենի մեր երկրում տարվույս դեկտեմբեր 9-ին տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ դառնալով կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների:
Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, ինչպես և կուսակցություններին, որ ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցումով մասնակցություն բերեցին խորհրդարանական ընտրություններին: Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք արժանացան մեր ժողովրդի վստահությանը՝ պատասխանատվություն ստանձնելով մեր երկրի ապագայի համար: Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգևի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին՝ հանուն մեր Հայրենիքի առավել զորացման և բարօր ապագայի կերտման:

Ամբողջական տեքստ