Ամեն օրվա ավարտին Ս. Աննա եկեղեցու բակում կամփոփվեն շարժման արդյունքներն ու կներկայացվեն անելիքները

  • 13/05/2024

news.am

Այսուհետ ամեն օրվա ավարտին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կհավաքվի Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ օրն ամփոփելու և համակիրների հետ քննարկելու հետագա անելիքները։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ այն լինելու է ազատ շփման հարթակ, իսկ հանրահավաքներ կհրավիրվեն անհրաժեշտության դեպքում։

«Մեր տղերքը արյունով ու արցունքով տարիներով համառ կերպով իրենց կյանքով գրել են մեզ ու պաշտպանել, կռվել են չարիքի դեմ, պաշտպանել մեզ։ Մենք ո՞վ ենք, որ չլինենք նրանց հետևորդները և չնույնանանք նրանց հետ։ Ես իմ ամբողջ անցած հոգևոր ծառայության 30 տարիները դրել եմ զոհաղեղանին և չեմ խաբելու ձեզ, ժողովուրդ ջան։

Փոխավստահությամբ, համբերությամբ ընթանալու ենք։ Մեր Տերն ասում է՝ ով համբերություն ունեցավ՝ կյանք կունենա։ Խառնվել են իրար, իրենց ներսը տակն ու վրա է, հավատացեք՝ մեկ մարդու պաշտպանելու համար։

Ամբողջական տեքստ