Առաջարկ, թե ինչպես լուծել մեր եկեղեցու շուրջը բարձրացող փոթորիկը

  • 18/06/2018
  • Արմեն Հարեյան

aravot.am

Այսօր Ֆեյսբուքում տարածվում է մի գրություն, թե՝ «Ով կքննադատի ու չի ընդունի արդարության ու հոգեւոր զարթոնքի համար ոտքի կանգնած «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների ու շարժման մասնակիցների պայքարի ձեւը, թող առաջարկի իրենը»:

Ես ոչ քննադատում եմ, ոչ ընդունում, ոչ մերժում, որովհետեւ չեմ հասկանում, սրտեր ու մտքեր չեմ տեսնում: Բոլոր հանգամանքները չգիտեմ: Հավատում եմ, որ Աստված ինքն ավելի լավ է տեսնում ամեն ինչ ու իսկույն արդարություն կանի իր այն զավակներին, «որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են», միայն թե հավատք գտնի (Ղկ. 18:7-8): Մեր բոլորի նպատակը Հայ առաքելական եկեղեցու բարեկարգումն է: Եպիսկոպոսներն ու քահանաները նույնպես ընդունում են, որ գործ շատ կա անելու: Հետեւաբար պետք է բարեկարգման աշխատանքն արագացվի:

Ամբողջական տեքստ