Մամուլի ուշադրության կենտրոնում կրկին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն է: Ըստ էության, արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանին եւ ապա` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին: Ու այս մասին շատ լուրջ հայտարարություններ են տարածվել Մայր Աթոռի կողմից: Երկու դեպքում էլ կողմերը զրուցել են տվյալ համակարգերում առկա խնդիրների մասին։