news.am
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ երթով Երեւան եկող Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով:
Մեծ թվով քաղաքացիներ են Դիլիջանում միանում Բագրատ Սրբազանի գլխավորած երթին, նրանք նաեւ երթի մասնակիցների համար հյուրասիրություն են կազմակերպում: Շուշիի նախկին բնակիչ տիկին Գյուլին` հերոսի մայրը, ժենգյալով հաց է բաժանում երթի մասնակիցներին:
Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարիգյուղով, Իջեւանով, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծինի վանքի մոտ:
Քայլերթին է միացել են նաեւ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, «Հայաքվե» նախաձեռնության անդամներ, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ: