sputniknews.ru
Տավուշի թեմը օգտատիրոջը 24 ժամ է տվել իր տարածած ակնհայտ սուտ տեղեկությունները հերքելու և ներողություն խնդրելու համար։
Տավուշի թեմը հերքում է և ներողություն պահանջում թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին տարածված կեղծ լուրի համար։
Ապրիլի 30-ին Վազգեն Մանուկյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե «Բագրատ սրբազանը երկու որդիներն էլ ազատել է բանակից»։
«Հայտնում ենք, որ սույն անձն այս հայտարարության հրապարակման պահից սկսած 24 ժամ ժամանակ ունի իր տարածած ակնհայտ սուտ տեղեկությունը հերքելու և զրպարտության համար ներողություն հայցելու համար»,- նշված է թեմի տարածած հաղորդագրության մեջ։