hraparak.am
«Հրապարակի» զրուցակիցն է Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
-Բագրատ Սրբազանի դեմ արշավին լծվել են իշխանական և պրոիշխանական քարոզիչները, նրան թիրախավորել են, այսպես կոչված` քաղաքագետներ, իշխանական կայքեր։
-Ո՞ւմ թիրախավորեն, ումից որ վախենում են՝ նրան են թիրախավորում:
-Վտանգ են տեսնում, որ հոգևորականների շուրջ կարող է դիմադրության օջախ ձևավորվե՞լ:
-Իհարկե, դրա համար վարաբեկման քաղաքականություն են որդեգրել, բայց այս անգամ դասականի խոսքը, կարծում եմ, իրականություն կդառնա՝ վարունգի գործով:
-Մի շարք իշխանական լրատվամիջոցներ հարցազրույցներ են վերցնում ոմն Սահակից, ում հայր Սահակ են ներկայացնում, ով այդ վարկաբեկման քաղաքականության առաջամարտիկներից է: Ո՞վ է այդ մարդը:
-Չկա այդպիսի քահանա՝ հայ եկեղեցին նման քահան չունի:
-Ինքնակո՞չ է։
-Նա վաղուց՝ շատ վաղուց կարգալույծ է արված՝ իր բազմաթիվ մեղանչումների և այլանդակությունների համար: