Գյումուշհանեի հայկական եկեղեցում պեղումներ են կատարվել

  • 10/10/2017

panorama.am

Թուրքիայի Գյումուշհանե նահանգի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում պեղումներ են կատարվել։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Սուլեյմանիե շրջանում՝ մահմեդական մզկիթի հարևանությամբ գտնվող եկեղեցու ներսը շուրջ 2-3 մետր լցված է եղել հողով։

Կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են եկեղեցու շինությանը պատկանող սյուներ, զարդաքանդակներ, հայերեն արձանագրություններ։ Թուրք ճարտարապետ Յուսուֆ Բուրաք Դոլուի խոսքով՝ այս ամենից բացի հայտնաբերվել են նաև տարրեր, որոնք բնորոշ են բացառապես մզկիթներին և հայկական եկեղեցիներում երբևէ չեն օգտագործվել։

Ամբողջական տեքստ