Գողացել են մեր անցյալը, ամեն օր սպանում են մեր ներկան. Բագրատ Սրբազան

  • 10/05/2021

panorama.am

«Վերադառնալու ենք Արցախ աշխարհ՝ որքան էլ որ դա շատերի համար լինի բեռ, լինի հոգնություն։ Այդ բեռն իրենք են իրենց և մեզ բոլորիս համար։ Վերադառնալու ենք Շուշի, վերադառնալու ենք այսօր այլևս գլխատված Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ։

Վերադառնալու ենք վրեժի զգացումով. մեր օրերին խաղաղություն չկա»,- ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն երեկվա իր քարոզում:

Նա նաև նշել է. «Գողացել են մեր անցյալը, ամեն օր սպանում են մեր ներկան, բայց ոչ միայն թույլ չենք տալու այս ճանապարհով կորստյան մատնել մեր ապագան, այլ նաև վերականգնելու ենք այդ կյանքը, որ առավել կյանք ունենանք, ինչպես ասում է մեր Տերը։

Կա՞ մեկը, որ չի ուզում վերադառնալ Շուշի, կա՞ մեկը, որ չգիտի դրա ճանապարհը։ Այդ ճանապարհը զոհաբերության ճանապարհն է։

Եռատոն՝ Շուշիի և Արցախ աշխարհի վերադարձի տեսիլքով»։

Տեսանյութը՝ Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում։