Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայություն կստանձնի Եռաբլուրի եկեղեցում

  • 30/11/2023

hraparak.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին հոգևոր ծառայության է նշանակել Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում։ Հոգեւորականը ծառայությունը կստանձնի երկուշաբթի օրվանից:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Տեր Հովհաննեսը բուժման նպատակով եկավ Հայաստան եւ ժամանակավոր տեղափոխվեց Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Բուժումից հետո նա կրկին վերադարձավ Արցախ:

Ամբողջական տեքստ