«Նրանց է պատկանում դրախտը, ովքեր իրենց երթի ընթացքում դեպի Աստված կսպանեն և կսպանվեն…»
Ղուրան
«Եվ Դավիթը հաւաքեց բոլոր ժողովրդին եւ գնաց Ռաբբայ եւ պատերազմեց նորա հետ եւ առաւ նորան…: Եւ նորանում եղած ժողովրդին դուրս հանեց եւ դրաւ սղոցի եւ կամնասայլերի եւ երկաթի տապարների տակ եւ նորանց աղիւսի փուռով անցկացրեց: Եւ այսպես արավ Ամմոնի որդկանց բոլոր քաղաքներին…»:
Աստուածաշունչ՝ Բ Թագաւորաց գլ. 29-31
Պարոն Ստեփան Դանիելյանը «Եկեղեցին ու Պետությունը» վերնագրով գրված իր հոդվածում, տեղադրված՝ epress.am- ի 31.12.2017 թվակիր կայքէջում, մեջբերում է նաև հետևյալ երեք կարևոր տեղեկությունները և եզրակացնում է, որ «Հայաստանը այլևս աշխարհիկ պետություն չէ»
«Ազգային ժողովի և Հանրապետական կուսակցության փոխնախագահը 2017-ի սեպտեմբերի 13-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պետական եկեղեցի է, ինչպես նաև ասել, որ «հայն ու քրիստոնյան հոմանիշներ են»: Նաև հայտարարել է, որ բանակում, դպրոցներում, Ազգային Ժողովում պետք է արտասանել «Հայր մեր» աղոթքը…»: