Երբ մարդը ծնվում է, նրա տարիքը սկսում են հաշվել մեկ թվից։ Այդ օրվանից սկսած՝ մեկ օրական, հետո մեկ տարեկան ու այսպես շարունակ, սակայն հունվարի 16-ին Նորքի տուն-ինտերնատի բնակիչները ծնվեցին՝ լինելով 60, 55, 70, 72 տարեկան…
Արարատյան Հարապետական թեմի Նորք-Մարաշ համայնքի Ս․ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավորներ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի, Տեր Թովմա քահանա Անդրեասյանի և Տեր Զգոն քահանա Աբրահամյանի օրհնությամբ Նորքի տուն-ինտերնատի վեց տարեց բնակիչ մկրտվեց ու դարձավ քրիստոնյա։
Տուն-ինտերնատը մշտապես հոգևոր սպասավորների ուշադրության և խնամքի ներքո է։ Քահանաները մշտապես այցելում են ինտերնատի տարեց բնակիչներին, օրհնում նրանց, մկրտություն և բժշկության կարգ կատարում։