Երուսաղեմում կրկին հայ հոգևորականի վրա՞ են հարձակվել

  • 04/02/2024

hraparak.am

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը դատապարտել է Երուսաղեմում քրիստոնյա քահանայի վրա հարձակումը։

Կասկածներ կան, որ մայրաքաղաքի Հին քաղաքում երկու հրեաներ, որոնցից մեկը անչափահաս է, թքել են հոգեւորականի վրա և հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։

Իսրայելի ԱԳՆ ղեկավարը տեղի ունեցածն անվանել է «զզվելի երևույթ» և ընդգծել, որ դատապարտում է հրեաների կողմից ագրեսիայի ցանկացած ակտ այլ դավանանքների հետևորդների նկատմամբ։

«Իսրայելում բոլոր կրոններին երաշխավորված է պաշտամունքի ազատությունը», – ընդգծել է Կացը:

Ամբողջական տեքստ