Զինվորականները զգայական շտապողականություն դրսևորեցին․ Միքայել Աջապահյան

  • 27/04/2024
  • Հայկա Ալոյան

hraparak.am

«Հրապարակի» զրուցակիցն է Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոս Աջապահյանը։

-Երեկ Կիրանցում բնակիչները միջանցք բացեցին, որպեսզի բերետավորները կարողանան դուրս գալ։ Սա դա՞ս կլինի բերետավորներին։

-Բերետավորներին դա դաս լինելու խնդիր չի, որովհետև բերետավորները չեն հեղինակը, իրենց հրամայողներն են հեղինակը։ Դրանց պետք է դաս լինի, ոչ թե բերետավորներին։ Այս բերետավորների միջոցով պիտի դաս լինի իրենց, որ մեր տղաներին՝ բերետավորին դարձնում են թիրախ։

-Իսկ բերետավորներն ընտրության հնարավորություն չունե՞ն։

-Ունեն, բայց դե գիտեք, վերջիվերջո մեղադրելը հեշտ է։

-Այսինքն, իշխանությունները գիտակցված ատելության սլաքն ուղղում են ուժայինների վրա։

-Իրենք թիրախավորում են, ոչ թե դառնում են ատելության թիրախ, այլ ուղղակի ֆիզիկական բռնության թիրախ են դառնում։

-Շարժումը համաժողովրդական դառնալու հույս ներշնչու՞մ է։

-Այո, հիմա 50-50 է հավանականությունը։

Ամբողջական տեքստ