Ընտանիքների քայքայումը լրջագույն մտահոգություններից է․ Կաթողիկոսի ելույթը

  • 10/10/2019

yerevan.today

Հոկտեմբերի 9-ին Ընտանիքի տարվա շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր աշխատանքն է սկսել «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Համաժողովին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, պետական այրեր, գիտնականներ և հասարակական գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Իռլանդիայից, Ավստրիայից, Բելգիայից և Ֆինլանդիայից:

Համաժողովը սկսվել է «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունել է Մայր Աթոռի դիվանապետ, համաժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Ակնհայտ է, որ ընտանիքը առանցքային նշանակություն ունի Եկեղեցու առաքելության մեջ: Զորացնել քրիստոնեական ընտանիքները նշանակում է ամրացնել Եկեղեցու հիմքերը և կենսագործել հզոր հայրենիքի ու բարոյապես առողջ ու կենսունակ հասարակություն կերտելու տեսիլքը», – ընդգծել է Արշակ եպիսկոպոսը:

Ամբողջական տեքստ