Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին կեղծ փաստաթղթի հիման վրա փոխանցվել է վրաց պատրիարքարանին, Վիրահայոց թեմը կդիմի դատարան

  • 23/12/2017

tert.am

Վրաստանի համերաշխության և բազմազանության ինստիտուտը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ կա եկեղեցու հայկական լինելու մասին: Հոդվածում ասվում է, որ «այս ուսումնարանը կառուցվել է անձնական միջոցներով, թբիլիսցի այրի Կեկել Գրիգորյան-Թանդոյանցի կողմից, իր եղբայր Ալեքսանդրե Գրիգորյան-Բաբասյանի աջակցությամբ, իր և այս եկեղեցին կառուցողների հոգիների փրկության համար, ովքեր հուղարկավորված են այս տաճարում ՝ Սահակ Թանդոյանցի եկեղեցում … 1883 թվական»։ 2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Վիրահայոց թեմի միջամտության և Վրաստանի իշխանությունների քայլերի շուրջ Tert.am-ը զրուցել է Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանի հետ:

– Տիկի՛ն Խաչատրյան, Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվել է վրաց պատրիարքարանին: Բազմաթիվ արձանագրություններ կան, անգամ եկեղեցու ներսում գրություն է պահպանվել, որ այն հայկական եկեղեցի է: Ինչի՞ հիման վրա է եկեղեցին փոխանցվել վրաց պատրիարքարանին:

-Ընթացիկ տարվա ապրիլ ամսին պատիրարքարանի քարտուղար Բոթքովելին պատրիարքարանի անունից դիմել է Վրաստանի հուշարձանների պահպանության և վերականգնման գործակալություն Թանդոյանց եկեղեցու մասին տեղեկություններ ստանալու համար: Գործակալությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե իբր այդ եկեղեցին նախկինում եղել է վրացական:

Ամբողջական տեքստ