Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական Կարմիր Ավետարան տաճարը կործանման եզրին է

  • 11/02/2024

news.am

Վրաստանի հայ համայնքը ահազանգում է Թբիլիսիի Հավլաբարի շրջանում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) տաճարի ճակատագրի մասին՝ քաղաքի պատմական կենտրոնի ինտենսիվ կառուցապատման ֆոնին։

«Կարմիր Ավետարանը շուտով կարող է դառնալ ամբողջովին անմատչելի և շրջապատված լինել շինություններով… մտավախություն է առաջանում, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել այս եկեղեցին և վերադարձնել տիրոջը, քանի դեռ այս նշանավոր տաճարը հիմնովին չի ավերվել»,- ասվում է համայնքի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

Կարմիր Ավետարանը, որը հիմնադրվել է 1775 թվականին, կառուցվել է ծխականների նվիրատվություններով և ժամանակին եղել է Թբիլիսիի ամենաբարձր եկեղեցիներից մեկը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Վրացական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ 20-րդ դարի 80-ականների վերջին երկրաշարժի հետևանքով փլուզվել է տաճարի գմբեթը, և այդ ժամանակվանից եկեղեցու շենքի վիճակը գնալով վատթարանում է։

Ամբողջական տեքստ