Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հետ կապված հարցը Հայաստանի նախագահին է ներկայացվել ընդհանուր համատեքստում, սակայն այս հարցի կարգավորմամբ պետք է զբաղվի Վրաստանի հայ համայնքը: Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Նրա խոսքով՝ Վրաստանում հայկական ժառանգության հետ կապված խնդիրները պետք է լուծի հայ համայնքը եւ հասնի նրան, որ հայկական պատմական եւ մշակութային հուշարձաններին վնաս հասցնողները պատժվեն: