Թող Աստված Ձեզ միշտ ուժ պարգեւի՝ որդիական հարգանքով՝ Նիկոլ Փաշինյան.Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

  • 21/08/2020

iravunk.com

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում ասված է.

«Նորին Ս. Օծություն Տ.Տ. Գարեգին Բ, Կաթողիկոս Ամենայն Հայոց Վեհափառ Տեր, Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առիթով: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր կյանք եւ արգասաբեր գործունեություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովվապետի Ձեր բարձր պաշտոնում: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի կարեւորագույն ինստիտուտներից է, մեր ազգային գիտակցության հենասյուներից մեկը, որը ստեղծվել եւ որպես ազգային հոգեւոր կառույց կայացել է պետական մակարդակում ընդունված որոշումների բերումով:

Ամբողջական տեքստ