news.am
Թուրքիայում ավարտին է հասել Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների դեմ «Հայոց ցեղասպանություն» արտահայտության համար բացված դատական գործընթացը։
Ինչպես տեղեկացնում է Mezopotamya գործակալությունը, դատարանը որոշել է, որ Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին անդամների կողմից ապրիլի 24–ին 1915–ի հետ կապված հիշատակի միջոցառման ժամանակ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը տեղավորվում է խոսքի ազատության մեջ։