Ինչո՞ւ Արցախի 11-12-րդ դարերի եկեղեցիների վրա ալբաներեն գրություններ չկան. L’Osservatore Romano

  • 03/08/2024

news.am

L’Osservatore Romano թերթը Ռոսելլա Ֆաբիանիի ստորագրությամբ հրապարակեց «Ճանապարհորդություն դեպի հին կովկասյան Ալբանիա. քրիստոնեության ակունքներում» հոդվածը: Տարբեր բողոքների պատճառ դարձած այս հոդվածի առնչությամբ նույն թերթում տեղ են գտել աստվածաբանության դոկտոր, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Պարսամյանի մտորումները։

«Այն խանդավառությունը, որը փայլում է Ֆաբիանիի տողերում, միշտ պետք է զուգակցվի պատմական տեղեկության խստության հետ: Անցյալը պատմելը, նախևառաջ, պահանջում է գիտելիքներ և հարգանք այն աղբյուրների և եղանակների նկատմամբ, որոնք պահանջում են դրանց կիրառումը, հակառակ դեպքում մենք ի վերջո պատմության խեղաթյուրված և ապակողմնորոշող տեսակետ ենք սփռում՝ նպաստելով թյուրիմացությունների աճին:

Ամբողջական տեքստ