Ինչ հանձնարարությամբ էր Ադրբեջանի կրոնական առաջնորդը մասնակցում մոսկովյան հանդիպմանը

  • 15/10/2021
  • Սերոբ Մարության

hraparak.am

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդների հանդիպումը, որը տեղի ունեցավ Մոսկվայում, Դանիլովյան վանքում` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի նստավայրում, բավական հետաքրքիր էր ոչ միայն այն պատճառով, որ օրակարգում ղարաբաղյան հակամարտության հարցն էր, կամ էլ որ շարունակվում են հակամարտության կարգավորմանը երեք կրոնական առաջնորդների ջանքերը, այլ այն պատճառով, որ հանդիպումը տեղի է ունենում հետպատերազմական միջավայրում եւ բավական հետաքրքիր կրոնական-քաղաքական իրավիճակում։

Ռուս ուղղափառ եկեղեցու մոտեցումը հասկանալի է լիովին. այն ամբողջապես համապատասխանում է Ռուսաստանի՝ ղարաբաղյան ուղղությամբ որդեգրած այժմյան քաղաքական գծին։ Հայ առաքելական եկեղեցու մոտեցումը եւս հասկանալի է՝ պայքարել հանուն հայ գերիների վերադարձի, Ղարաբաղի` ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքների կրոնամշակութային ժառանգության, արցախահայության իրավունքների պահպանման համար, որ կարելի է պատկերացնել այս ընդհանուր շրջագծի մեջ։

Ամբողջական տեքստ