Ինչ «մեսիջ» ուներ Ստամբուլի քրիստոնեական կաթոլիկ տաճարում կատարված ահաբեկչությունը

  • 02/02/2024
  • Նարեկ Հարությունյան

hraparak.am

Ստամբուլում գտնվող Ս․ Մարիամ Դրապերիս կաթոլիկ քրիստոնեական տաճարի վրա կատարված հարձակման վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ տաճարը կառուցվել է 1584 թվականին եւ հանդիսանում է Ստամբուլի հնագույն կաթոլիկ քրիստոնեական տաճարներից մեկը։ Hurriet-ը գրում է, որ իրավապահները հրապարակել են այդ գործով երկու ձերբակալվածների լուսանկարները։

Հետաքննության ընթացքում բացահայտվել է, որ հարձակվողները աշխատել են Բախչելիեւլեր թաղամասում գտնվող չինական ռեստորանում որպես խոհարար։ Նրանցից մեկը ՌԴ քաղաքացի է, մյուսը՝ Տաջիկստանի։ Ձերբակալվածները փորձել են փոխել արտաքինը։ Նրանցից մեկը սափրել է մորուքը։ Հայտնաբերվել է նաեւ ավտոմեքենա, որը եղել է լեհական համարանիշներով։ Այն ենթադրաբար պատկանել է ահաբեկիչներին։ Համարանիշը հանված է եղել։

Ամբողջական տեքստ