Ինչ նպատակով և ե՞րբ է Փաշինյանը ցանկանում փոխել Հայաստանի Սահմանադրությունը. փորձագետի պարզաբանումը

  • 22/01/2024

news.am

Նիկոլ Փաշինյանը չի կարող դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին և որոշել է գնալ վերջնական հանձնման: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը։

Նրա գնահատմամբ՝ այս ճանապարհին գործող Սահմանադրությունը խոչընդոտ է Փաշինյանի համար, ով ցանկանում է մեկ հարվածով վերացնել այն՝ փոխելով երկրի Հիմնական օրենքը։

«Սահմանադրության առաջին տողը արդեն իսկ խոչընդոտ է Փաշինյանի նպատակների իրականացմանը: Խոսքն Անկախության հռչակագրի մասին է, որը սահմանում է ազգային նպատակներ՝ Արցախի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Փաշինյանին խանգարող այլ դրույթներ կան, այդ թվում՝ Հայաստանի տարածքի փոփոխության հարցը։ Նա ձգտելու է վերացնել նաեւ Սահմանադրության 18-րդ հոդվածը, որը վերաբերում է հայապահպանության գործում Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերին։ Նա հավանաբար կձգտի վերացնել նաև զինանշանի նկարագրությունը (հոդված 21), որը վերաբերում է Արարատ լեռանն ու Նոյան տապանին»,- ընդգծեց Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ Թուրքիան 1991 թվականի Հայաստանի անկախության առաջին օրվանից պահանջներ է ներկայացնում Երևանի դեմ՝ կապված Սահմանադրության նախաբանի հետ, որտեղ խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտության մասին։

Ամբողջական տեքստ