hraparak.am
Իսրայելի կառավարությունը որոշել է հարկել այդ երկրում գործող հայ, հույն և այլ քրիստոնյա եկեղեցիները:
Թել Ավիվի, Նազարեթի, Երուսաղեմի և այլ խոշոր քաղաքների քաղաքապետարանները վերջին ամիսներին մի քանի նախազգուշական նամակներ են ուղարկել հայ, հույն և այլ քրիստոնեական եկեղեցիների գրասենյակներ, իսկ որոշ դեպքերում արդեն նույնիսկ դատական գործընթացներ են սկսել ենթադրյալ հարկային պարտավորությունների չկատարման հիմքով։
Եկեղեցական համայնքները, ինչպես Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում նշել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնոմորյանը, միասնական բավական խիստ նամակով պատասխանել են իսրայելական կառավարությանը` նշելով, որ Իսրայելի համար ներկա դժվարին ժամանակահատվածում իրենք այդ քայլով խախտում են դարավոր ստատուս քվոն և արտացոլում այդ երկրում քրիստոնեական ներկայության նկատմամբ աճող անհանդուրժողականությունը։
Չերնորոմրյանի հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ. Իսրայելի ղեկավարությունը 6 տարի առաջ` 2018թ–ին էլ էր նման փորձեր արել, բայց քրիստոնեական եկեղեցիների միասնական բողոքի արդյունքում հրաժարվել էր այդ մտքից։