«Իրականում Տեր Ղազարի պատիժը ընդամենը 4 օրով է»

  • 10/04/2019

iravunk.com

«Քանի որ Տեր Ղազարին պատժելու լուրը ամեն մեկն իր ձեւով է շահարկում, տեղադրում եմ հայտարարության տեքստը, որտեղ հստակ կա Եկեղեցու դիրքորոշումը Տեր Ղազարի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ: Սակայն Եկեղեցին այս պահին գտնվում է պահքի շրջանում, ունի հոգեւորականի վարքագծի եւ կեցվածքի իր կանոնները եւ կարող է այդ կանոններին համապատասխան որոշել իր հոգեւորականի հանդեպ վերաբերմունքը: Իրականում Տեր Ղազարի պատիժը ընդամենը 4 օրով է, որից հետո վստահ եմ` Տեր Հայրը ավելի զորացած եւ իմաստությամբ լցված կծառայի թե՛ մեզ, թե՛ Եկեղեցու եւ թե՛ պետության շահերին: Իսկ շահարկողները թող ավելի լավ է աղոթեն Տեր Ղազարի համար, մանավանդ որ շաբաթ օրը իր անվանակոչության տոնն է նշվելու՝ Սուրբ Ղազարոսի հարության տոնը», -նշում է ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ եւ կրկին հրապարակում Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի լայն արձագանք գտած հայտարությունն ամբողջությամբ.

Ամբողջական տեքստ