Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին այցելել է 1980-1988 թվականներին Իրաքի հետ պատերազմում զոհված քրիստոնյաների ընտանիքներին:
«Լիահույս եմ, որ Հիսուս Քրիստոսի էությունն ու քարոզած ուսմունքները մարդկությանը կառաջնորդեն դեպի խաղաղ համակեցություն»,-ասել է Ռոհանին հայազգի նահատակ Գևորգ Քեշիշ Հարությունի ընտանիքի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Իրանի ղեկավարը շնորհավորել է իրանահայերին Փրկչի ծննդյան կապակցությամբ:
Ողջունելով նահատակների ընտանիքների ցուցաբերած համբերատարությունն ու ինքնազոհաբերումը՝ Ռոհանին նշել է.«Ամբողջ իրանցի ժողովուրդը կանգնած է ի պաշտպանություն հայրենիքի համար կյանքը զոհած մեր սիրելի մարտիկների արյան»: