hraparak.am
«Հրապարակի» զրուցակիցն է Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որի վերջին հարցազրույցը փոթորկել էր հանրային դաշտը։
– Ձեր վերջին հայտարարությունը, որ երկրորդ եւ երրորդ նախագահները պետք է հեռանան ասպարեզից, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա, հասարակությանը բաժանել է 2 հակադիր ճամբարի՝ մի մասը համաձայն է Ձեզ հետ, մյուսներն ասում են, որ Դուք փաստացի նիկոլական թեզ եք պաշտպանում։
– Ես չեմ ասել, որ երկրորդ, երրորդ նախագահները պիտի հեռանան, ասել եմ` եթե ուզում են շարժումը հաջողի, պիտի հեռանան։ Երկրորդ. շարժման թուլանալը բացատրել եմ դրանով, բայց ես պահանջ չեմ դրել, թե իրենք պիտի հեռանան։ Ես ասել եմ, եթե իրենք ուզում են, որ այս իշխանությունը փոխվի, ուրեմն պիտի հեռանան։ Դա իմ պահանջը չէ՝ դա իմ վերլուծությունն է։ Կհեռանան-չեն հեռանա՝ ինձ համար էականորեն որեւիցե տարբերություն չկա, եթե, իհարկե, մեր հայրենիքը դրանից չի շահում։
– Պատճառը ո՞րն է, որ այդքան քննարկումների պատճառ դարձավ Ձեր այդ հայտարարությունը։
– Որովհետեւ իրենք պիտի վերջիվերջո ինքնաբացահայտվեին։ «Երկիր մեդիայում» ես շատ ընդարձակ հարցազրույց եմ տվել` news.am-ից հետո, շատ ավելի ընդարձակ, շատ ավելի հիմնավոր, բայց Դաշնակցությունը կամ Դաշնակցության վերնախավը, կամ «Երկիր մեդիայի» վերնախավը վախեցավ այդ հարցազրույցը եթեր տալուց եւ արգելափակեց, որովհետեւ այնտեղ նաեւ Դաշնակցության թերությունների մասին էի խոսում։