news.am
2020 թվականից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի հայտարարությունները փոխեցին «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածի մասին առնվազն իմ պատկերացումները: Այս մասին ն հայտարարեց այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ունեցած ելույթում:
«Որովհետեւ վերջին շրջանի հայտարարությունները, Լեւոն Տեր-Պետրոսյանի փորձերը կղերաֆեոդալական էլիտան համախմբելու, ինչպես նաեւ մի շարք հայտարարություններ ի ցույց են դնում, որ այդ հոդվածն իրականում ոչ թե կղերաֆեոդալական խաբեությանը դիմադրելու չհաջողված փորձ էր, այլ կղերաֆեոդալական խաբեության մի անբաժանելի մաս: