Կաթողիկոսի եղբորորդին հրահանգներ է տվել ոստիկաններին. Հաղորդում հանցագործության մասին

  • 15/07/2018

lragir.am

Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-177-րդ հոդվածներով և նկատի ունենալով նաև այն, որ համաձայն Դատախազության մասին օրենքի՝ դատախազի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել ՀՀ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, տալիս եմ հանցագործության մասին հաղորդում՝ հայտնելով հետևյալը.

Սույն թվականի հուլիսի 13-ին Մայր Աթոռում Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով խաղաղ ցուցարարների շրջանում հայտնվել է կաթողիկոսի եղբոր որդի, Արմավիրի մարզի դատախազության դատախազ՝ Կորյուն Ներսիսյանը, ով ցուցաբերել է դատախազի պաշտոնի հետ անհամատեղելի վարք՝ հանդիմանել է հավաքված ցուցարարներին, հրահանգներ է տվել ոստիկաններին, ինչի իրավունքը չունի։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Ամբողջական տեքստ