Կաթողիկոսն այցելել է Սուրբ Սարգիս վանական համալիր

  • 21/04/2024

hraparak.am

Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս վանական համալիր:

Վանական համալիրի ամբողջական վերականգնման աշխատանքներն իրականացվում են Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների հովանավորությամբ և աջակցությամբ։ Նախագծի հեղինակներն են վերականգնող ճարտարապետներ Սամվել Այվազյանը և Ամիրան Բադիշյանը։ Առաջին փուլում կվերականգնվի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Նորին Սրբությունն իր այցի ընթացքում ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:

Հայոց Հայրապետը նաև իր օրհնությունը բաշխեց նախագծի բարերարներին, ճարտարապետներին և շինարարներին՝ մաղթելով, որ աշխատանքները բարեհաջող ավարտին հասնեն, և նվիրական այս ուխտավայրն իր հրաշագործ զորությամբ ամրացնի հույսն ու հավատքը մեր ժողովրդի և պահապան ու օգնական լինի՝ հաղթահարելու ներկա ծանր փորձությունները։

Ամբողջական տեքստ