news.am
Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց համարանիշների մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ, երևի հետագայում տարածաշրջանի մարզպետի և այլ պաշտոնյանների ուղեկցությամբ գաղտագողի եկել և մուտք են գործել «հանձնվելիք տարածքներ» և ինչ-որ անհայտ գործողություններ են արել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ժողովրդի զայրույթը և անվստահությունը այն է, թե ովքեր են այն մարդիկ, որ գտնվում են այդպիսի ծածկույթով մեքենայի մեջ՝ բոլոր հնարավոր տվյալները ծածկված, և նաև պահանջն էր, որ իջնեն այդ մարդիկ, որպեսզի նրանց հարցրեր ուղղելու հնարավորություն ունենան։ Եթե ձեր գործերը արդար են, մաքուր են, թափանցիկ են, ինչու եք այդպիսի ծածկույթի տակ գալիս։ Եվ երբ ժողովուրդը ընդվզեց այդ ստի և կեղծիքի դեմ։ Հնչեցնում էին, որ միգուցե ադրբեջանցիներ են։ Նույնիսկ կասկածներ կան, որ մեքենայում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է եղել և Շահին Մուստաֆաևը»,- նշեց նա։