Կարգալույծ են հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Հունանյանը և Տ. Հովհան քահանա Հովհաննիսյանը

  • 11/11/2023

hraparak.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Արմավիրի թեմի հոգևոր սպասավոր Տ. Մեսրոպ քահանա Հունանյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Մեսրոպ քահանայի եկեղեցականին անհարիր վարքագիծը:

Հիմք ընդունելով հոգևոր ծառայությունից հրաժարվելու խնդրագիրը՝ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Շիրակի թեմի հոգևոր սպասավոր Տ. Հովհան քահանա Հովհաննիսյանը:

Ամբողջական տեքստ