Կարգալույծ է հռչակվել Տ. Վրթանես քահանա Բաղումյանը

  • 09/11/2023

news.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նոյեմբերի 8-ին կարգալույծ է հռչակվել Կոտայքի թեմի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղումյանը։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Վրթանես քահանայի ծառայության վայրն ինքնակամ լքելը և առանց արտոնության ԱՄՆ մեկնելը։

Ամբողջական տեքստ