<<ԿԳՄՍ փոխնախարարը խեղաթյուրված է ներկայացրել իրողությունը, Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական առարկաներից հանելու վերաբերյալ քննարկում տեղի չի ունեցել: Փոխնախարարը ասել է մի ճշմարտություն, բայց այնպես ինչպես որ անհարժեշտ էր իրենց, որ ասել: Ես ընդամենը զրույց եմ ունեցել տիկին փոխնախարարի հետ, ոչ մի քննարկում չի եղել>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրերից հանելուն եւ ԿԳՄՍ – փոխնախարար Անդրեսայանի այն պնդմանը, որ քննարկմանը մասնակցել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ասաց անձամբ սրբազանը: