Կոմպրոմատներ եկեղեցու դեմ

  • 16/04/2020

hraparak.am

Նախօրեին, երբ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը հանդես եկավ ազատազրկված վայրերում գտնվողների հետ կապված ձեռնարկվող քայլերի մասին խոսքով եւ անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտությանը, հնարավոր չէր կանխատեսել, որ իշխանությունների կողմից մինչ օրս շատ մեծ հարգանքի չարժանացած հովվապետի խոսքը նման վրդովմունքի տեղիք կտա։ Կաթողիկոսի կարճ խոսքի հրապարակումից ժամեր անց ՔՊ-ականներն ու իշխանամերձ տարբեր «գրոհայիններ» սկսեցին հարձակումը՝ ամենավերջին որակումները տալով եւ սպառնալիքներ տեղալով նրա, եկեղեցու եւ առհասարակ՝ Քոչարյանին պաշտպանողների հասցեին։ Իսկ երեկ առավոտյան մեզ տեղեկություն փոխանցեցին, որ կառավարությունից հրահանգ է իջեցվել՝ կոմպրոմատներ գտնել բոլոր հոգեւորականների մասին։ Գտնել նյութեր նրանց անձնական կյանքին, գույքին, տարբեր անձանց հետ փոխհարաբերություններին, հարկային պարտավորություններին վերաբերող։

Ամբողջական տեքստ