Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուները հանդիպել են հայ համայնքապետների հետ

  • 09/12/2024

sputniknews.ru

Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուները հանդիպել են հայ և քրիստոնյա համայնքապետների հետ։ Տեղեկությունը հայտնում է «Գանձասար» պարբերականը։
Թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, չի նշվում։

Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ վերցրին մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտան Դամասկոս, Սիրիայի կառավարական զորքերը ստիպված եղան նահանջել այնտեղից։

Ամբողջական տեքստ