Հայ կաթոլիկ քահանաներին մշտապես մերձեցրել են մի կրոնի` քրիստոնեության տարբեր ճյուղերը։
Մխիթարյան միաբանության քահանաներն առատաձեռնորեն բարություն, լույս, գիտելիքներ և գթասրտություն են շնորհել հավատացյալներին։ Այս մասին նշված է Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի` Մխիթարյանների միաբանության 300-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում։ Այդ միաբանությունը հիմնել է Մխիթար Սեբաստացին 1718թ-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։