Հայկական եկեղեցին շնորհակալ է Պուտինից ու պատրիարքից ԼՂ–ում քահանաների անվտանգության համար

  • 26/10/2023

armeniasputnik.am

Ռուսաստանում պատրիարքական փոխանորդը խոսել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների` դարերով անցած միասնության մասին:

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ռուսաստանում պատրիարքական փոխանորդ Եզրաս արքեպիսկոպոսը (Ներսիսյան) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կրոնական առաջնորդների հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ երեք տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում հայ հոգևորականների անվտանգությունն ապահովելու համար:

«Օգտվելով առիթից և իմանալով հոգևոր արժեքների և սրբավայրերի նկատմամբ ձեր զգայուն վերաբերմունքի մասին՝ ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը և Աստծո պահած Ռուսաստանում բնակվող մեր բազմամիլիոնանոց հոտի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ` Վլադիմիր Վլադիմիրի, ինչպես նաև Ձեզ` ձերդ սրբություն, երեք տարվա ընթացքում մեր հոգևորականների անվտանգությունն ապահովելու և Լեռնային Ղարաբաղի տարածքում պատմական հուշարձանների ու կրոնական սրբավայրերի պահպանման հարցում», – ասել է Եզրաս արքիեպիսկոպոսը։

Ամբողջական տեքստ