Հայկական եկեղեցու վրա հարձակումները, քրիստոնյաների վրա թքելը վերջին շրջանում ծայրահեղ հրեաների հարձակումների շղթայի մի մասն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամ Հակոբ Սևանը:
«Այս հարձակումները հատկապես քաջալերվում են Նեթհանյահուի կառավարության գալուց հետո, ոչ միայն հայկական եկեղեցու, այլ քրիստոնեական այլ կառույցների վրա նույնպես»,-ասաց նա՝ նշելով, որ այսօրվա միջադեպից մանրամասների չի տիրապետում: