hraparak.am
Մեծ Պահքի այս օրերին առաջարկում ենք մի քանի իմաստուն մտքեր Վազգեն Ա երջանկահիշատակ Ամենայն Հայոց կաթողիկոսից, որոնք հաստատ մտորելու առիթ կտան ցանկացած մարդու, ով ունակ է մտածելու, վերլուծելու եւ հասկանալու։
• Հոգին նման է էլեկտրական լամպի, որի մեջ եթե հոսանք լինի, լույս կտա։
• Հնարավոր չէ լինել քրիստոնյա՝ «ըստ սովորության», «ըստ ավանդության» ու այդպիսով եկեղեցին վերածել արհեստական իրականության։
• Մի մերժեք Աստծո առաջ խոնարհվելը, հակառակ դեպքում ստիպված կլինեք մարդկանց առաջ խոնարհվել։
• Անհավատ դառնալ, հաճախ նշանակում է խորամուխ լինել Աստծո որոնումների մեջ։ Տարակուսանքը երբեմն հրաշքներ է գործում ինչպես Դամասկոսի ճանապարհին։