«Այսօր հայ զինվորն այնպիսինն է, ինչպիսին մեր պատմության մեջ արձանագրված է՝ Վարդանանց պատերազմից մինչև այսօր բոլոր փուլերում: Դրա վառ վկայություններից մեկն էլ ապրիլյան պատերազմն էր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը:
Նրա խոսքով, հասարակության մեջ կարծիք կար, որ այժմյա սերունդը չի կռվի, սակայն ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայ զինվորը գնալով ավելի ու ավելի մարտունակ զինվոր է դառնում: