Հատուկ մտահոգություն են հարուցում կրոնական քարտը խաղարկելու Ադրբեջանի ղեկավարության փորձերը. ՀՀ ԱԳՆ

  • 13/03/2020

news.am

Ադրբեջանի նախագահը նոր խորհրդարանի բացմանը հանդես է եկել ընդարձակ ելույթով, որում հերթական անգամ տեղ են գտել Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ ատելության դրսեւորումները: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Ադրբեջանի իշխանությունները փորձում են վերջին խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության ցածր մակարդակը, քաղաքական եւ ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու անընդունակությունը քողարկել ագրեսիվ, չհիմնավորված եւ հորինած պնդումներով, որոնք, բացի Հայաստանից եւ հայ ժողովրդից, ուղղվում են նաեւ եվրոպական երկրներին, եվրոպական կառույցներին, Ադրբեջանում ընտրություններին հետեւող միջազգային դիտորդական առաքելություններին:

Ամբողջական տեքստ