Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսի կարդինալ Խորխե Գարսիա Կուերվայի հետ քննարկել է հայ-արգենտինյան հոգևոր-մշակութային մի շարք հարցեր։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Բուենոս Այրեսի Մայր տաճարի ներսում առանձնացված հայ առաքելական եկեղեցու սրահ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանը շրջայց է կատարել Մայր տաճարում, ծանոթացել տաճարի պատմությանն ու մշակութային ժառանգությանը և հանդիպել Բուենոս Այրեսի կարդինալ Խորխե Գարսիա Կուերվայի հետ: