Հոգեւորականների վերին դասը պետք է լրացնի եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիր. Բագրատյան

  • 21/10/2017

armtimes.com

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխումների իր տեսլականն: Այն բաղկացած է 11 կետից:

«Ինչպես եւ խոսք էի տվել ստորեւ հրապարակում եմ ՀԱՍԵ-ի բարեփոխման վերաբերյալ իմ պատկերացումները։ Դրանք հիմնականում ուղղված են հասարակական կարեւոր նշանակություն ունեցող կառույցի կացութաձեւային կամ տնտեսական կարգավիճակին, հանրային մեծ նշանակություն ունեցող այլ կառույցների, մասնավորապես պետության, հետ հարաբերությունններին։ Մտադիր չեմ անդրադառնալ ՀԱՍԵ-ի դավանաբանությանը։ Դա իմ գործը չէ։ Միայն նշեմ, որ ՀԱՍԵ-ի թերությունների եւ բարեփոխման մասին գրել են Մաղաքիա Օրմանյանը, Երվանդ Տեր-Մինասյանը, Նորայր Պողարյանը, Բաբկեն Կյուլեսերյանը եւ այլք։

Մինչեւ ՀԱՍԵ-ի տնտեսա-կազմակերպչական խնդիրներին անցնելը ուզում են նշել հետեւյալը։ Բազմիցս ականատես ենք եղել նրան, թե ինչպես է ՀԱՍԵ-ն այս կամ այն կրոնական հաստատությունն աղանդ բնութագրել՝ չնայած Սահմանադրությամբ երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Որպես կանոն, աղանդ ասելով մենք հասկանում ենք վարդապետություն, որը շեղվում է պաշտոնական դավանությունից եւ հակադրվում նրան։ Բայց բոլոր պաշտոնական դավանությունները, որպես կանոն, ինչ-որ ժամանակ հակադրվել են գործող կրոնին եւ աղանդ են եղել վերջինիս նկատմամբ։ Ուրեմն ի՞նչու պիտի ՀԱՍԵ-ից բացի այլ քրիստոնեական դավանություն աղանդ համարվի։ Կամ կարո՞ղ է արդյոք քրիստոնեությունը լինել ազգային։ Չ՞է որ դրա ստեղծման հիմնական պատմական առաքելությունը միասնական աստծուն անցնելն էր եւ դրանով իսկ Հռոմեական կայսրության անհրաժեշտությունը վերացնելը (Էդ.Գիբբոն)։ Նրա (քրիստոնեության) հիմնական առաքելությունը հենց ազգային աստվածներին փոխարինելն է եղել։ Ուրեմն ստեղծվում է քրիստոնեությունը, ապա այն շեղվում է իր հիմնական առաքելությունից՝ բաժանվելով արեւմտյան ու արեւելյան հատվածների, իսկ ապա նաեւ կաթոլիկների, բողոքականների ու ուղղափառների (արեւելյան հատված)։

Ամբողջական տեքստ